Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Ինչ է սպասում մարդկությանը մոտ ապագայում

Շատ շուտով «կենսաբանական մարդը» Երկրի վրա փոքրամասնություն է կազմելու. 

17-06-2013 16:10:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներea47c6cd9c

Ինչ է սպասում մարդկությանը 5, 10, 20, 50 կամ 100 տարի հետո: Եթե 50 կամ 100 տարին բավականին երկար ժամանակահատված է եւ ֆանտաստ գրողներից բացի քչերն են համարձակվում նկարագրել ապագայի կյանքը, ապա 5 կամ 10 տարվա կանխատեսումներ անելը կարծես թե առաջին հայացքից առանձնապես դժվար չի թվում ոչ մեկին: 
 
Մարդիկ պլանավորում են իրենց կյանքը, ապագան, ենթադրելով, որ միջավայրը 5 կամ 10 տարի հետո առանձնապես չի տարբերվելու ներկա միջավայրից: Այդ ամենը ճիշտ կլիներ 50, 20 եւ անգամ 10 տարի առաջ, բայց ոչ այսօր:
Պատճառը ավելի ու ավելի արագացող տեխնոլոգիական զարգացումն է, որն արդեն մեր աչքի առաջ բերում է որակական փոփոխությունների, որոնց մենք այնքան էլ պատրաստ չենք: Տեխնոլոգիաները, եւ առանձնապես տեղեկատվական տեխնոլոգիաների էքսպոնեցիալ հետագծով զարգացումն արդեն ստեղծել է մի իրավիճակ երբ չափազանց խտացել է այդ ոլորտում գյուտերի եւ հայտնագործություննրի հաճախականությունը: Այն զարգացումները, ինչ անցյալ տասնամյակում կկատարվեր 5 տարվա ընթացքում, այժմ կատարվում է 1 ամսում, եւ այս տեմպը գնալով ավելի արագանում է:
 
Հայտնի  ապագայաբան Ռեյմոնդ Կուրցվեյլի (ԱՄՆ) կարծիքով, տեխնոլոգիաների զարգացման այս տեմպը շատ կարճ ժամանակահատվածում անճանաչելիորեն կփոխի թե աշխարհի պատկերը եւ թե հենց իրեն մարդուն, որը բառի բուն իմաստով կդադարի լինել կենսաբանական էակ:
 
Ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերվել Կուրցվեյլի կանխատեսումներին:
 
Բանն այն է, որ  Ռեյմոնդ Կուրցվեյլը ոչ միայն  հայտնի է մի քանի նշանակալի գյուտերով արհեստական բանականության համակարգերի մշակման ասպարեզում: Իր առաջին ապագայաբանական (ֆուտուրոլոգիական) աշխատությունը `«Մտածող մեքենաների դարաշրջանը» գիրքը Ռեյմոնդ Կուրցվեյլը գրել է 1986-1987 թվականներին եւ հրատարակել է 1989 թ.:  Այս գրքում արդեն իսկ արվել են մի շարք կանխատեսումներ, որոնք վերաբերում են առաջիկա տեսնամյակների ընթացքում  հաշվողական տեխնիկայի զարգացման ուղղություններին եւ կոնկրետ իրականացումներին կոնկրետ տարեթվերով  եւ որոնց ճնշող մեծամասնությունը իրականացել եւ իրականանում է մեր օրերում` հենց Կուրցվեյլի կանխատեսած տարեթվերին:
 
1998-ին հրատարակած «Հոգեւոր մեքենաների դարաշրջանը» եւ  2005-ին լույս տեսած   «Սինգուլյարությունը մոտ է» աշխատություններում հեղինակը շարունակում է իր ապագայաբանական կանխատեսումները` ելնելով տեխնոլոգիաների զարգացման կոնկրետ օրինաչափություններից: Նույն թվականին է պատրաստվել նաեւ «Սինգուլյարությունը մոտ է. իրական պատմություն ապագայի մասին» վավերագրական ֆիլմը, որը մեծ ճանաչում բերեց հեղինակին արդեն ոչ միայն գիտական շրջանակներում: Իսկ 2009-ին լույս տեսած Կուրցվեյլի եւ բժշկության դոկտոր Թերրի Գրոսսմանի հեղինակած «Տրանսցենդ» «Transcend»  աշխատությունը, արդեն դարձել է իսկական համաշխարհային բեսսելեր եւ արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների աշխարհի շատ հեղինակավոր պարբերականների կողմից: 
 
Նույն թվականին հայտարարվեց Ռեյմոնդ Կուրցվեյլի կողմից ղեկավարվելիք Սինգուլյարության համալսարանի ստեղծման մասին, որի համահիմնադիրներ են հանդես գալիս ՆԱՍԱ-ն եւ Գուգլը: Համալսարանը պետք է պատրաստի մասնագետներ`պատրաստ լուծելու  համաշխարհային գլոբալ հիմնախնդիրները, որոնք մոտ աագայում կկանգնեն մարդկության առաջ:
 
2012 թ դեկտեմբերից  Ռեյմոնդ Կուրցվեյլին հրավիրեցին աշխատելու  «Գուգլ» ընկերութում ` որպես մեքենայական ուսուցման եւ բնական լեզուների մշակման ստորաբաժանման  տեխնիկական տնօրեն: Իսկ այս օրերին՝ հունիսի 15-16-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ «Գլոբալ ապագա 2045» համաժողովը, որի կազմակերպիչներից հիմնական գործող անձանցից մեկը հենց մեկը Ռեյմոնդ Կուրցվեյլն է: 
 
Այժմ մի փոքր անդրադառնանք Կուրցվեյլի ֆուտուրոլոգիական կանխատեսումներին մասին.
 
Կանխատեսումներ, որոնք արդեն իրականություն են դարձել
 
Դեռեւս 1989 թ. լուս տեսած «Խելացի մեքենաների դարաշրջանը» գրքում Կուրցվեյլը կանխատեսել էր, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, ինչը  պայմանավորված կլինի նոր տեղեկատվական տեխնոլոգիաների (ինչպիսիք են օրինակ բջջային հեռախոսները) զարգացմանբ, որոնք կքայքայեն տոտալիտար ռեժիմի տեղեկատվությունը վերահսկելու ունակությունը: Հետագայում անդրադառնալով իր այս կանխատեսմանը Կուրցվեյլը գրում է, որ ԽՍՀՄ փլուզման մեջ  դեր են խաղացել այլ մեխանիզմներ: 
Նույն գրքում հեղինակը  կանխատեսել է, որ 1998 թվականին մարդը շախմատում կպարտվի համակարգչին: Հիշեցնենք, որ Կասպարովը համակարգչին  պարտվեց  1997 թ.: 
1989 թ. կանխատեսել էր, որ  XXI դարի սկզբին Ինտերնեթը պայթյունի նման կտարածվի:  Քանակը կանցնի որակի,  անցում կկատարվի  անլար տվյալների փոխանցման համակարգի: Իչպես տեսնում ենք, կանխատեսումն ամբողջովին կատարվում է:
1989 թ. կանխատեսումների մեջ էր եւ այն, որ   XX դ. վերջում  զենքերի հիմնական մասը համակարգչայնացված կլինեն: Այդ կանխատեսումը եւս հիմնականում կատարվել է: Եթե 1991 թ –ին  զինատեսակների համակարգչայնացումը 10% էր ապա  2001 թ. Պարսից ծոցի պատերազմին  արդեն հասնում էր 90% -ի:
Կուրցվեյլը 1989 թ. կանխատեսել է, որ  XXI դարի առաջին տասնամյակում կստեղծվեն ռոբոտ-ավտոմոբիլներ, բայց նրանց կիրառումը կհետաձգվի տարբեր նկատառումներով: Իրոք, 2005 - ին եւ 2007 թ. անց են կացվել մրցույթներ եւ ստեղծվել են ռոբոտ-մեքենաների առաջին առեւտրային նմուշները:
  1989 թ. կանխատեսել է, որ  XXI դարի սկզբին կստեղծվի թեթեւ շարժական սարք, որը կարող է կարդալ տեքստերը կույրերի համար:  Այժմ որոշ նման սարքեր ստեղծվել են, սակայն դրանք նեղ մասնագիտական են: Սակայն ժամանակակից Iphone կարծես արդեն կատարում է այդ աշխատանքը` կարող է լուսանկարել տեքստը, կարդալ եւ ձայնով արտաբերել: 
Առավել հետաքրքրական ու արդիական են 1999 – ին լույս տեսած  «Հոգեւոր մեքենաների դարաշրջանը» գրքում արված կանխատեսումները: Դեռ  1998 թ.-ին, Կուրցվեյլը կանխատեսել էր, որ   2009 թ.  պտտվող  «կոշտ սկավառակները» կփոխարինվեն «անշարժ կոշտ սկավառակներով»: Այս կանխատեսումը կատարվել է մասնակի: Շատ սարքեր ացնել  են «անշարժ կոշտ սկավառակների», սակայն պտտվող  «կոշտ սկավառակների» ցածր գինը դեռեւս նրանց մրցունակ է պահում: 
Հեղինակը 1999 թ. կանխատեսել էր, որ  ինտերնետը կդառնա մարդկանց շփման եւ ֆայլերի փոխանցման կարեւորագույն միջոցը «տորենտների» ձեւով: Կանխատեսումն ամբողջովին իրականացել է:
 1999 թ. կանխատեսել է, որ   2009 թ.-ից պատերազմներում  կարեւորագույն դեր կսկսեն խաղալ «անօդաչու թռչող սարքերը» եւ կտրուկ  կնվազի զինվորների դերը: Առայժմ զինվորներն ավելի կարեւոր դեր են խաղում, քան սարքավորումները, սակայն զարգացման ուղղությունը ճիշտ է կանխատեսված. Աֆղանստանում, օրինակ հիմնական հարվածային ուժը «անօդաչու թռչող սարքերն»  են:
Կուրցվեյլը իրավացիորեն կանխատեսել է նաեւ, որ   2009 թ.-ից տեսալրտեսության միջոցով մարդու անձնական կյանքը վերահսկելը կդառնա կարեւոր քաղաքական հիմնախնդիր: 
Ըստ հեղինակի, 2009 թ.-ից համակարգիչների չափսերը կփոքրանան: Կստեղծվեն հագուստի եւ զարդերի մեջ տեղավորվող համակարգիչներ, եւ մարդը իր վրա կկրի մոտ մեկ տասնյակ այդպիսի սարքեր, որոնք անլար միացում կունենան համացանցին:Այս կանխատեսումը եւս մասամբ է կատարվել: Նման սարքեր են հանդիսանում ձեռքի հեռախոսները եւ Ipod Nano սարքերը:  Առայժմ դրանք ձայնային հրամաններով չեն կառավարվում, ինչպես կանխատեսել է Կուրցվելը: Բացի դրանից, մարդուն անհարմար է կրել միանգամից տասը տարբեր սարքեր, այդ իսկ պատճառով տարածում են գտնում ինտեգրացված սարքերը` հեռախոս, նվագարկիչ, լուսանկարչական եւ տեսախցիկներ, նավիգատոր, ժամացույց եւ այլն` մեկ սարքում:
 
 
Այս եւ Կուրցվեյլի բազմաթիվ այլ կանխատեսումներ այժմ իրականություն են: Այս հանգամանքը մեզ ստիպում է առավել ուշադիր լինել նրա այն կանխատեսումների հետ, որոնք, ըստ հեղինակի, պետք է տեղի ունենան մոտ ապագայում: 
 
Կանխատեսումներ, որոնք դեռ պետք է իրականություն դառնան
 
1989 թ. լույս տեսած «Խելացի մեքենաների դարաշրջանը» գրքում հեղինակը գրում է,   որ 2020–ին կստեղծվի միասնական համաշխարհային  կառավարություն: Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից դժվար է պատկերացնել, որ նման բան երբեւէ կարող է տեղի ունենալ, բայց չմոռանաք, որ արջեւում կան դեռեւս 7 երկար ու ձիգ տարիներ, որոնք տեխնոլոգիաների զարգազման այս տեմպի պարագայում համեմատական են քաղաքական զարգազումների մի քանի դարերի:
Ըստ նույն գրքի մեկ այլ կանխատեսումի,  2019 թվականին  $ 1000 արժողությամբ համակարգիչը արդեն կունենա նույն պրոցեսինգային հզորությունը, ինչ որ մարդկային ուղեղը եւ  2019-ին աշխարհի բոլոր համակարգիչների հաշվողական հզորությունը համադրելի է դառնալու ողջ  մարդկության ուղեղային հզորության հետ: 
2019-ին արդեն  համակարգիչներ են ներդրված լինելու բոլոր տնային եւ կենցաղային իրերի մեջ: 
2019-ին Մարդիկ կարող են զգալ եւ եռաչափ վիրտուալ իրականությունը,  եւ «լրացուցիչ» իրականությունը. Դա կկատարվի   կոնտակտային ոսպնյակներից մարդու աչքի ցանցաթաղանթին լրացուցիչ ինֆորմացիա արտապատկերելու միջոցով: 
2019-ին  մարդիկ համակարգիչի հետ հարաբերվելիս  այլեւս չեն օգտագործի ստեղնաշարը եւ մկնիկը, այլ համակարգչի հետ կշփվեն  խոսքի եւ ժեստերի միջոցով: Ընդ որում համակարգիչը կունենա անհատական օգնականի «մարդկային» տեսք, ինչը աստիճանաբար կբերի մարդու եւ մեքանաների մեջ տարբերությունների վերացման:
Այդ տարվանից  բիզնես շփումների մեծամասնությունը կպահաջնի «մարդակերպ» մեքենաների մասնակցությունը: 
Գործածությունից լրիվ դուրս կգան համակարգչային մալուխներն ու լարերը,  պտտվող կոշտ սկավառակները այլեւս չեն օգտագործվի: Նանոխողովակներից պատրաստված եռաչափ կառուցվածքները կդառնան նոր հաշվիչ տեխնիկայի կառուցվածքային հիմքը: Համակարգիչների մեջ կսկսեն լայնորեն օգտագործվել նեյրոնային ցանցերը եւ գենետիկ ալգորիթմները: 
 
Նույն  2019-ին  կտրուկ կաճի մարդու ուղեղի աշխատանքի մասին գիտելիքը: Հասկանալով այն, թե ինչպես է ուղեղի գենետիկ համամետաբար համառոտ նկարագրությունը թույլ տալիս օգանիզմին աճեցնել ամբողջական օրգաններ, այդ գիտելիքը կսկսի օգտագործվել համակարգչային նեյրոնային ցանցերի ստեղծման մեջ:  
2019-ին արդեն  մեր պատկերացրած անձնական կյանքով ապրելը այնքան էլ հեշտ չի լինի: Ամենուրեք տեղադրված կլինեն գնդասեղի գլխիկի մեծության անլար կապով աշխատող տեսախցիկներ: Թղթի կրիչների վրա փաստաթղթերը եւ տպագիր գրքերը գործառությունից գրեթե ամբողջապես դուրս կմնան:
 2019-ին  նանոտեխնոլոգիաները կդառնան ավելի արդյունավետ եւ կօգտագործվեն առանձին ճյուղերում, բայց դեռ չեն լինի հիմնականը:
 Կրթության հիմնական մասը կիրականացվի հեռավար` ուսուցիչ «նմանակող» համակարգիչների եւ ինտերակտիվ ուսումնական համակարգչային ծրագրերի միջոցով: 
Կույերը կկրեն են հատուկ ակնոցներ, որոնք նրանց նկարագրում են շրջապատը խոսքի միջոցով: Աչքին փոխարինող նեյրո իմպլանտներ եւս արդեն գոյություն ունեն, բայց դեռ նվազ օգտակար են:
 
2019-ին համաշխարհային տնտեսական աճը կշարունակվի: Տնտեսական կոլապսներ չեն լինի,  չքավորների բազային պահանջմունքները բավարարված կլինեն: 
 
2019-ից աշխարհի բոլոր անկյուններում համատարած եւ անընդհատ  հասանելի կլինի լայնաշերտ ինտերնեթը,  բոլոր հասարակական վայրերը ենթակա  կլինեն մշտական դիտարկման եւ տեսանկարահանման` բռնությունները կանխելու նպատակով: 
 
2019-2020 թվականներին որակական թռիչք է սպասում ռոբոտատոխնիկայի բնագավառում: Տնային ռոբոտները արդեն տարածված են եւ հուսալի են: Ավտոմեքենաների վարելու հետ կապված աշխատանքի մեծ մասը կատարում են համակարգիչները: Ճանապարհների մեծ մասը ունեն երթեւեկության համակարգչային կառավարման համակարգեր: Արդյունքում կտրուկ կիջնի ավտոտրանսպորտային պատահարների թիվը: 
Կուրցվեյլը կանխատեսել  է նաեւ, որ քսանականներին մարդիկ ավելի հաճախ են մտնելու ռոմանտիկ հարաբերությունների մեջ անձնավորության «համակարգչային նմանակների» հետ` վերջիններիս աստիճանաբար ավելի «համոզիչ» դառնալու հետ համընթաց: 
Արվեստի բոլոր բնագավառներում լայնորեն տարածված կլինեն վիրտուալ նկարիչները եւ երաժիշտները: Ընդ որում, այն պարագայում, երբ գնալով ավելի շատ մարդիկ են գտնում, որ իրենց համակարգիչները կամ «նմանակված անձերը» մադուն հատուկ բանականություն ունեն, փորձագետները շարունակում են համարել, որ համակարգիչը երբեք չի հաղթահարի Թյուրինգի տեստը, եւ համակարգչային բանականությունը երբեք չի հասնի մարդկայինին: 
 
Որակական փոփոխությունները էլ ավելի ակնառու կդառնան  2029-ից:
 
Այդ թվականներին  1000 դոլար արժողությամբ համակարգիչը հաշվարկների հզորությամբ արդեն 1000 անգամ կգերազանցի մարդու ուղեղը:  Մարդու ուղեղի աշխատանքի մի շարք ալգորիթմներ արդեն վերծանված  եւ ներդրված կլինեն համակարգիչների նեյրոնային ցանցերում:
 
2029-ին համակարգչային ակնոց-էկրանները արդեն հնացած կլինեն  մշտական կամ հանովի աչքի իմպալնտների տարածման հետեւանքով: Արդեն  գոյություն կունենան նեյրոիմպլանտներ, որոնք մեծացնում են մարդու հիշողությունը, ընկալունակությունը եւ ինտելեկտը: Նեյրոիմպլանտների շնորհիվ մադիկ կարողանում են «ամբողջովին սուզվել» վիրտուալ իրականության աշխարհը:
 
Բայց ամենակարեւորն այն է, որ 30-ականներին համակարգիչներն արդեն ինքնուրույն կկարողանան հետազոտել եւ ստեղծել նոր գիտելիքներ: Այդ ժամանակաշրջանում շփումների գերակշիռ մասը ոչ թե մարդկանց, այլ մադու եւ համակարգերի միջեւ է: Արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտների գերակշիռ մասը ավտոմատացված է եւ շատ քիչ մարդիկ են աշխատում այնտեղ: Տեխնոլոգիաների շնորհիվ պատերազմները, հիվանդությունները եւ աղքատությունը լիովին հաղթահարված են:
 
Կուրցվեյլը հետաքրքիր հետեւությունների է հանգել նաեւ տեխնոլոգիական զարգացումների հետեւանքով առաջացող սոցիալական տեղաշարժերի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ համակարգիչները երեսնական թվականներին պարբերաբար անցնում են Թյունինգի տեստը, վեճերն այն մասին, թե համակարգչային ինտելեկտը բոլոր առումներով համարժեք է մարդկայինին` շարունակվում են: Արհեստական բանականության զարգացումը բերում է ռոբոտների իրավունքները պաշտպանող շարժման: Ըստ Կուրցվեյլի կանխատեսումների` արհեստական բանականության համակարգերը կհայտարարեն, որ իրենք օժտված են գիտակցությամբ եւ կպահանջեն այդ փաստի ճանաչումը: Մարդկանց մեծամասնությունը կհամակերպվի այդ իրողությանը: Այդ տարիներին մարդու ուղեղի «հակադարձ ինժիներինգը» ավարտված կլինի: Ոչ կենսաբանական ինտելեկտը կհամադրի  իր մեջ մարդու պատկերները ճանաչելու բացառիկ ունակությունը` համակարգիչների հաշվարկներ անելու մեծ արագության հետ: Ոչ կենսաբանական ինտելեկտը կշարունակի իր էքսպոնենցիալ զարգացումը:
 
Կուրցվեյլը գտնում է, որ հիսնականներին արդեն ողջ սնունդը մոլեկուլյար մակարդակով  կարտադրվի միկրոմեքենաների կողմից եւ չի տարբերվի բնականից:
 Դա ֆոգլետների դարաշրջանն է` միկրոմեքենաներ, որոնք վարկյանապես կարող են ընդունել ցանկացած եռաչափ տարածական առարկայի ձեւ, եւ այդպիսով ֆոգլետները կվերացնեն  սովորական եւ վիրտոալ իրականությունների մեջ եղած տարբերությունը:
 
Ըստ Կուրցվեյլի, յոթանասունականներին ի հայտ կգան պիկոտեխնոլոգիաները, իսկ 2099-ից ուղեղի աշխատանքի բոլոր կողմերը լրիվ հասկանալի կլինեն: Այդ ժամանակ արդեն բնական մտածողության պրոցեսը մեքենայական մտածողության հետ համեմատած առավելություններ չի ունենա: Արհեստական բանականության համակարգերը կունենան մադու հետ հավասար իրավունքներ: Մարդիկ եւ մեքենաները կմիավորվեն միմյանց հետ կիբերիմպլանտների շնորհիվ: Մարդու եւ մեքենայի միջեւ տարբերությունը կվերանա: Այդ ժամանակաշրջանից ի վեր  բանական էակների մեծամասնությունը չի ունենա մշտական ֆիզիկական մարմին: Բնակչության մեծամասնությունը իրենից ներկայացնելու են արհեստական բանականության համակարգեր, որոնք գոյություն ունեն միայն որպես համակարգչային ծրագրեր: Նրան կկարողանան մտնել տարբեր ֆիզիկական մարմինների մեջ կամ իրենց ցանկությամբ իրենց համար ստեղծել ռոբոտային մարմիններ, ինչես նաեւ վերահսկել միաժամանակ մի քանի մարմիներ: 
2099-ից առանձին արարածները մշտապես միաձուլվում եւ առանձնանում են միմյանցից, այպես, որ դժվար կլինի որոշել երկրի վրա բնակվող բանական արարածների թիվը: Դա բերում է ինքնության  հասկացության վերաբերյալ մեր պատկերացումների կտրուկ փոփոխության: Արհեստական բանականության համակարգերը (ԱԲՀ) կկարողանան վայրկենական ներբեռնել նոր գիտելիքներ` ժամանակ չծախսելով ուսման վրա: Նրանք կկարողանան նաեւ բաժանել իրենց ուշադրությունը միաժամանակ շատ խնդիրների լուծման վրա: ԱԲՀ-երը անընդհատ ստեղծում են իրենց պահեստային պատճեները եւ դրա շնորհիվ պրակտիկորեն անմահ են: Նրանց համար հիմնական վտանգը համակարգչային վիրուսներն են:
 
Ի՞նչ է սպասում  «կենսաբանական» մարդկանց
 
Իսկ ինչ է սպասում մեզ` «բնական», «կենսաբանական» կամ «օրգանական» մարդկանց:
 2099-ից ի վեր «օրգանական» մարդիկ երկրի վրա փոքրամասնություն են կազմում: Եվ նույնիսկ նրանց մեջ տարբեր տեսակների ինպլանտների օգտագործումը սովորական երեւույթ է: Ըստ Կուրցվեյլի, մարդկանց մի փոքր հատվածը, որը գերադասել է հրաժարվել իմպլանտներից, ապրում է գիտակցության այլ մակարդակի վրա, քան երկրի բանական բնակիչների  մեծամասնությունը եւ չի կարողանում նրանց հետ պոտենցիալ հարաբերվել եւ շփվել: Բնական մարդիկ պահպանվում են հատուկ օրենսդրությամբ: Չնայած վերջիններիս թերություններին,  ԱԲՀ-երը հարգում են մարդկանց` որպես իրենց նախնիների:
 
Ինչպես տեսնում ենք, աստիճանաբար մեր օրերից ավելի ու ավելի հեռանալով Կուրցվեյլի կանխատեսումները ավելի շատ գիտաֆանտաստիկ սյուժեներ են հիշեցնում: Բայց մի՞ թե 1990-ականերին, երբ Կուրցվեյլը կանխատեսում էր 20 տարի հետո տեղի ունենալիք փոփոխությունները, այդ թվում սոցիալական ցանցերը, մոբիլ հեռախոսների տարածումը,եւ այլն, ժամանակակիցները այդ բոլորը գիտական ֆանտաստիկայի ժանրին չէին դասում, իհարկե դասում էին:
 
Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Կուրցվեյլի կանխատեսումների ճնշող մեծամասնությունը արդարացավ: Մեծ հավանականությաբ կարդարանան նաեւ մնացածները: Ինչեւէ, սպասենք նոր կանխատեսումների եւ բացահայտումների։
 
Տիգրան Հարությունյան
փիլ.գիտ. թեկնածու
 

- See more at: http://nt.am/am/news/182641/#sthash.y47FvDVB.dpuf

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ