Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Փրեյզերի գոտու առեղծվածը .

 

 

Աշխարհում կան վայրեր, ուր բնության ոչ բոլոր օրենքներն են լիարժեք գործում: Այդպիսի վայրերը հայտնի են «անոմալ գոտիներ» անունով:
Մեզ ծանոթ ամենահայտնի անոմալ գոտին, որի մասին, հավանաբար բոլորը գիտեն, այսպես կոչված Բերմունդյան Եռանկյունին է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Ֆլորիդա թերակղզու, Բերմունդյան և Պուերտո-Ռիկո կղզիների միջև, որտեղ էլ խորհրդավոր կերպով անհետանում են նավերն ու ինքնաթիռները:
Ոչ պակաս հետաքրքիր է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կրուս քաղաքի մոտակայքում գտնվող Փրեյզերի գոտին: Որպես անոմալ գոտի այն բացահայտվել է 1940 թվականին Ջորջ Փրեյզեի կողմից, ում ազգանունով էլ հայտնի է դարձել աշխարհին:
Այսօր, բլրի լանջին գտնվող այդ փոքր բացատը, որը շրջապատված է Էվկալիպտի ծառերով, դարձել է հետաքրքրասեր զբոսաշրջիկների «ուխտատեղի»:

Կողմնացույցն այդ գոտում իրեն շատ տարօրինակ է պահում. գետնից մեկ մետր բարձրության վրա շատ հստակ է աշխատում, բայց բավական է այն մի փոքր իջեցնել, և սլաքը փոխում է իր ուղղությունը 180 աստիճանով:
Եթե փորձենք ծանր մետաղե գունդը գլորել այդ գոտում տեղադրված թեք հարթակի վրա, ապա այն սովորականի պես չի գլորվի ներքև, այլ, դեռ չանցած ճանապարհի կեսը, կանգ կառնի և կսկսի ետ գլորվել, նույնը կատարվում է նաև ոչ մետաղական առարկաների հետ: Փաստորեն գրավիտացիայի`երկրի ձգողականության օրենքն այստեղ լիովին չի գործում:
Անոմալ գոտու մուտքի մոտ գտնվում է մի բետոնե հարթակ, որի մի ծայրը անոմալ գոտուց դուրս է, իսկ մյուսը` հանելուկային ուժի գոտում: Ձեռքի տակ եղած հարթաչափով կարելի է լիովին համոզվել, որ հարթակն ամբողջությամբ հորիզոնական է: Սակայն, եթե հարթակի հակադիր կողմերում կանգնեն նույն հասակի երկու մարդ` անոմալ գոտում գտնվող անձը ավելի ցածրահասակ կերևա, քան մյուս կողմում կանգնածը: Նույն անձինք, եթե իրենց տեղերը փոխեն, այս անգամ էլ «ցածրահասակն», ավելի բաձրահասակ կերևա:
Այս և այդ գոտու այլ առեղծվածներն ավելի առարկայական պատկերացնելու համար կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութը:

 

 

 

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ