Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

էստոնիայում գտել են ՉԹՕ-ի վթարի ենթադրյալ վայրը

Էստոնիայի Մերիվյալ բնակավայրի մասին զանազան լուրեր ու լեգենդներ են պտտվում: Ժամանակին տեղաբնակներից մեկը, սեփական հողատարածքում աշխատելիս, հայտնաբերել էր մի անբացատրելի օբյկետ: Ոչ սովորական հատկություններով օբյեկտը գտնվում էր գետնի տակ` 7-8 մետր խորությամբ: Ոչ մի գիտական հանձնախումբ չկարողացավ այն ուսումնասիրել: Մերիվյալի գաղտնիքը առ այսօր չի բացահայտվել, թեև կան բազմաթիվ հիպոթեզներ և ենթադրություններ: Ռուսական «Էմ Կա» լրատվական ընկերության լրագրողը եղավ Էստոնիայի մայրաքաղաքում և փորձեց անցկացնել իր սեփական հետաքննությունը:

ՎԹԱՐԻ ՎԱՅՐԸ


Լրագրողը պատմում է, որ այսօր Տալլինի այդ շրջանը հեղինակավոր է համարվում: Այստեղ հարուստ էստոնացիները մեծ և գեղեցիկ տներ են կառուցել: Շենքերի բակերում կանգնած են շքեղ մեքենաներ, իսկ շենքերից կախված է էստոնական եռագույնը (այսպես է սկսում նա իր պատմությունը, բայց մենք չգիտենք այդ վայրի զարգացումն ու առաջընթացը կապ ունի± թռչող ափսեի հետ, թե ոչ): Երկար փնտրտուքից հետո նա վերջապես գտնում է այն տունը, որի բակում ժամանակին հայտանաբերել էին անբացատրելի օբյեկտը: Ցավոք, տան հին բնակիչներից մարդ չէր մնացել, ասում են, որ տան բնակիչները շատ երիտասարդ են մահացել, կարծում են` պատճառ այն է, որ նրանք փորձել են բացահայտել անհասկանալի օբյեկտի գաղտնիքը, իսկ տան նոր տերերը թեև գիտեն, որ իրենց տան տարածքում ինչ-որ մի բան կա, բայց ոչինչ պատմել չեն ուզում ու փորձում են մոռանալ այդ մասին: Այնուամենայնիվ գտնվում է մեկը` տան հարևանությամբ ապրող մի ծեր էստոնուհի, որն ուզում է մի բան պատմել: Ըստ նրա պատմածի` այդ անբացատրելի օբյեկտի մի մասն էլ իր հողամասում է գտնվում, երբ մոտենում է հողակտորի այդ հատվածին, ուժեղ գլխացավ է սկսվում, իսկ գիշերները երբեմն ահավոր վախի զգացում է համակում իրեն: Նա հավելում է, որ կատուները շատ են սիրում այդ հատվածը, հավաքվում են այդտեղ, իսկ շներն` ընդհակառակը, երբեք չեն երևում այդ հատվածում: Էստոնուհին ավելացնում է նաև, որ ձմռանը ձյունն այդ հատվածում չի սառչում ու չի նստում գետնին, իսկ գարնանը, երբ դեռ ցուրտ է, այդ տարածքն արդեն խոտով է ծածկվում: Ականատեսը վերջում հավելում է, որ իրենց փողոցով տաք խողովակ չի անցնում, և իր պատմածը տաք խողովակի հետ կապ չունի:

ԱՅԼՄՈԼՈՐՈԿԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ` ՄՈՒՐՃՈՎ

Ինչպես է սկսվում բուն պատմությունը. Ամեն ինչ սկսվում է նրանից, որ այդ հողատարածքի սեփականատերը` Միտտը, ուզում է ջրհոր փորել և նրա մուրճը հարվածում է մի ինչ-որ մետաղի, նա փորձում է շրջանցել մետաղն ու շարունակել իր աշխատանքը, բայց պարզվում է, որ մետաղական օբյեկտը բավականին մեծ է և շրջանցելն էլ անհնար է: Յուրաքանչյուր հարվածից տղամարդն ավելի ու ավելի է վատանում, այնուամենայնիվ, նա շարունակում է փորել փոսը` հաշվի չառնելով տարօրինակ խցանումը: Ի զարմանս Միտտի` փոսն ինքն իրեն մեծանում է ու լցվում ջրով: Թվում է` այդ ամենը պետք է ուրախացներ Միտտին, որովհետև դեռ գործը չսկսած` ջուր ունեցավ, բայց` ոչ, Միտտը չհասցրեց ուրախանալ, նա թուլացավ ու շանթահարվածի նման խելակորույս ցած ընկավ: Իսկ ջուրը պարզվեց, որ խմելի չէ: Այն, թեև մաքուր էր երևում, բայց չէր խմվում: Տղամարդը փոսը նորից լցրեց հողով ու կարողացավ մի կտոր վերցնել այդ մետաղից: Գուցե պատմությունն այդպես էլ ավարտվեր, եթե չունենար շարունակություն. խախտվեց Միտտի ընտանիքի անդորրը. գիշերը թխկոց էր լսվում, իրերը ցած էին ընկնում, կոտրվում, պարզապես այդ տանն այլևս ապրելն անհնար էր:
Սեփականատերը փորձեց կանչել մարդկանց, որպեսզի օգնեն ելք գտնել տվյալ իրավիճակից: Իհարկե, սովորական մարդիկ ոչնչով չկարողացան օգնել Միտտին:
Տարօրինակ մետաղը, որն արտաքնապես փափուկ էր երևում, բայց իրականում շատ կոշտ էր, հայտնվեց ֆիզիկայի ինստիտուտում և, ի զարմանս բոլորի, Մենդելեևի աղյուսակի 40 տարրերից և ոչ մեկը այդ մետաղին չհամապատասխանեց: Գիտնականները հավաստեցին, որ ժամանակակից մեթոդներով այդ մետաղական խառնուրդն անհնար է ստանալ:

Ջրհորի տակ` անդունդ…

Մենք հանդիպեցինք Էստոնիայի հայտնի ուֆոլոգ Իգոր Վոլկի հետ: Նա ասաց, որ մետաղի կտորներից ուղարկվել է Մոսկվա` հետազոտման համար, որից հետո հրահանգ է ստացվել, որ ոչ մի բանի ձեռք չտան, որովհետև Տալլին է գալու գիտնականների մեծ հանձնախումբ:
Վոլկն աշխատել էր հենց այդ հանձնախմբի հետ:


Տարածքը փակել էին և սկսել փորել, սկզբում իսկապես 7-8 մետրում գտել էին տարօրիանակ մետաղական աղյուս, բայց դրանից հետո տեխնիկան այլևս չէր աշխատել, տանը սկսել էին լսվել տարօրինակ ձայներ, իսկ գիշերները փոսից կանաչ լույս էր «հոսել»: Հետազոտողներից մեկը որոշել էր մտնել փոսը, նրան պարանով իջեցրել էին, բայց շատ հանկարծակի նրա մարմինը թափահարվել ու կախ էր ընկել, մեծ դժվարությամբ նրան մի կերպ կարողացել էին փոսից հանել, տուժածն ահավոր վիճակում էր, թեև ոչ մի քերծվածք չուներ, բայց կարծես մի բանից վախեցել էր: Նա, թեև երկար պառկեց հիվանդանոցում, բայց բժիշկներն այդպես էլ չկարողացան նրան ախտորոշել: Հիվանդն այդպես էլ չկազդուրվեց, ասենք նաև, որ նա ոչինչ էլ չէր հիշում կատարվածի մասին:
Բայց ամենանահասկանալին տեղի էր ունեցել ավելի ուշ:
Հերթական անգամ որոշել էին իջնել փոսը: Կամավորներն արդեն քիչ էին, բայց գտնվել էր մեկը , նրան հենց իջեցրել էին փոսը` կանաչավուն եռանկյունաձև ինչ-որ բան հարվածել էր` թողնելով նրա կրծքավանդակին այրվածքի հետք: Դրանից հետո որոշվել էին դադարեցնել ուսումնասիրությունները, հանկարծ անսպասելի փոսը լցվել էր ջրով, որը շատացել էր ու շատացել և ոչ մի ջրապոմպ չէր կարողացել աշխատել այդ ջրափոսում: Որոշվել էր հետաձգել աշխատանքները: Մեկ տարի անց, երբ նորից սկսել էին հետազոտական աշխատանքները, օբյեկտն արդեն անհետացել էր, կարծես ոչինչ էլ չէր եղել այդտեղ: Կարծիք կա, որ անհասկանալի օբյեկտն այնքան «խելացի» էր ու հզոր, որ կերպափոխվեց ու ոչ մեկին թույլ չտվեց ուսումնասիրություն կատարել: Կարծում են, որ օբյեկտը կամ ինքնակառավարվում էր կամ էլ դրսից էր կառավարվում: Նա չէր անհետացել, այլ մի բանից վերածվել էր մեկ այլ բանի:


Այլմոլորակայինի գերեզմանը


90-ականների սկզբին Մոսկվայից Տալլին է հրավիրվում հայտնի պարահոգեբան (անունը չի նշվում), որպեսզի ուսումնասիրի տարօրինակ վայրը: Պարահոգեբանը Տալլին մտնելուց կես ժամ հետո արդեն Միտտի հողակտորի մոտ էր: Նա ուսումնասիրեց տարածքը, շրջանակով ինչ_որ բան չափեց և ասաց, որ օբյեկտն իր տեղում է և դեռ երկրորդն էլ կա` մի քիչ ավելի փոքր: Ամենազարմանալին այն էր, որ, ըստ այդ մասնագետի, փոքր օբյեկտում մարմին կար:

Փարոս թռչող ափսեների համար

Տարօրինակ օբյեկտը չի սիրում, որ խանգարում են իր հանգիստը, նա «պատժում է» բոլորին: Հանձնախմբից էլի մարդիկ զոհվեցին:
Գաղտնիք մնաց, թե ինչպես երկու տարվա ընթացքում անհետացան Միտտի հանած մետաղի կտորները:
Վերջում մի տարօրինակ բան ևս տեղի ունեցավ, Միտտի տան շրջակա տարածքում օդից կախվեց մի տարօրինակ տեսքով և կարմիր գույնով ՉԹՕ: Մասնագետները կարծում էին, որ Միրավյալում կա վթարի ենթարկված ՉԹՕ, որի կողքն ընկած խցիկում այլմոլորակայինի մարմին կա: Վոլկը եզրակացրեց, որ օդից կախվածը ոչ էլ ՉԹՕ է, այլ մի յուրօրինակ փարոս այլմոլորակայինների համար, ինչպես որ լուսակիրները երթևեկողների համար:
Ըստ էության գիտնականներն ու հետազոտողներն ինչքան շատ բան գիտեն, այնքան հասկանում են, որ ոչինչ էլ չգիտեն: Մոտ ապագայում հույս չկա, որ կարող են բացահայտել նման գաղտնիքները, ժամանակակից մարդն առայժմ անկարող է բոլոր այդ հարցերի պատասխանները տալ:
http://planeta.moy.su/

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ