Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Մեքսիկայում տեսագրել են սպիտակ բադերին նմանվող ութ ԱԹՄ (ՉԹՕ)

08-02-2013 04:26:35 | Մեքսիկա | Առեղծվածներ

Միանգամից ութ անհայտ թռչող օբյեկտներ (ԱԹՄ) են նկատվել Մեքսիկայի երկնքում: Երեք րոպեանոց տեսանյութից, որը ականատեսները գցել են YouTube, երեւում է, որ նկարահանումը կատարվել է հունվարի 26-ին:

Ինչպես գրում է հնդկական International Business Times պարբերականը, տեսանյութի հեղինակը սկզբում կարծել է, թե դա ճայեր են, սակայն հետո նկատել է, որ «թռչունները» չեն թափահարում թեւերը եւ շարժվում են չափազանց համաչափ:

Մոտեցնելով տեսախցիկի օբյեկտիվը, ականատեսն անգամ տեսել է, որ յուրաքանչյուր օբյեկտից լույս է արձակվում:

UFO Sightings Daily պարբերականի փորձագետ Սկոտ Ուորինգը, ուսումնասիրելով տեսանյութը, եզրակացրել է, որ նկարահանվել են իսկապես անհայտ օբյեկտներ. սակայն նա չի բացառել, որ դրանք ունենան երկրային ծագում՝ գուցե դա եղել են անօդաչու թռչող օբյեկտներ, սակայն տեսանյութը մասնագետներին շատ է հետաքրքրել:

- See more at: http://nt.am/am/news/176645/#sthash.sCJFp43a.dpuf

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ