Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Անհայտ Թռչող մարմին Ադրբեջանի երկնքում

Ադրբեջանցիները ՉԹՕ են տեսել եւ նկարահանել այն

10-01-2013 23:13:07   | Ադրբեջան  |  Առեղծվածներ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունվարի 9-ին` երեկոյան ժամը 22։00-ին, Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Գեյչայսկու շրջանի երկնքում երևացել է անսովոր ձեւ ունեցող անհայտ թռչող մարմին։ Հաղորդվում է, որ կլոր մարմինը լուսավորվում էր մեծ բարձրության վրա, այնուհետեւ  իջնելով, շարունակում էր թռչել Արեւելքից դեպի Արեւմուտք, ապա կրկին ուղղվում դեպի վեր։ Մոտ 2 րոպե տեւող լուսարձակումից հետո այն չքացել է տեսադաշտից։ Ականատեսները պնդում են, որ լուսարձակն ուներ մոտ 50-60 սմ տրամագիծ, եւ երկինքն այդ հատվածում դարձել էր կաթնագույն։ Այդ շրջանի բնակիչներին հաջողվել է նկարահանել ԱԹՄ-ն տեսախցիկով։ Նրանց պնդմամբ, նման մարմին երեւացել է նաեւ անցած տարվա հունիսին, որի տեսագրությունը ներկայացված է այստեղ։

 

- See more at: http://nt.am/am/news/175276/#sthash.3RP7d6Pd.dpuf

 

 

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ