Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Անբացատրելի երեւույթներ Արեւի շուրջը

Ներկայցվող ֆիլմը մի յուրահատուկ հետաքննություն է, որն ավելի շատ հարցեր է բարձրացնում, քան պատասխաններ է տալիս:

Ֆիլմում զետեղած ողջ տեղեկատվությունը վերցված է NASA-ի կայքի STEREO նախագծին վերաբերող բաց աղբյուրներից, իսկ ծրագրի էությունը հետեւյալն է.
2006 թվականի հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ն տիեզերք ուղարկեց, Արեւի ուսմնասիրության համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած, երկու միանման արբանյակ-աստղադիտարան: Դրանք դուրս բերվեցին Արեւի շուրջը պտտվող ուղեծիր` իրարից բավականին հեռու, եւ սկսեցին տիեզերքի տարբեր կետերից զուգահեռ տեղեկատվություն հավաքել Արեւի վերաբերյալ` ինչպես եւ նախատեսված էր NASA- ի  STEREO անվանումը կրող նախագծով:
2007 թվականի մարտ-ապրիլ ամիսներից սկսած աստղադիտարան-արբանյակներից սկսեցին ստացվել որակյալ լուսանկարներ, որոնցում երեւում էին Արեւի մերձակայքում գտնվող անհայտ ծագման եւ ահռելի մեծության (հնարավոր է նաեւ՝ արհեստական) առեղծվածային օբյեկտներ, որոնք հսկայական արագությամբ տեղաշարժվում էին արեգակի շուրջը, երբեմն «վայրէջք» կատարում Արեւի վրա, կամ թռչում մակերեւույթից եւ ինչ որ տեղ հեռանում: 
 
Լուսանկարները ռեալ ժամանակում տեղադրվում են ինտերնետում, եւ ցանկացած մարդ կարող է մշտապես թարմացվող լուսանկարները տեսնել այս հղումներով.  
http://stereo-ssc.nascom.nasa.gov/browse/տարի/ամիս/օր/ahead/euvi/195/2048/
http://stereo-ssc.nascom.nasa.gov/browse/տարի/ամիս/օր/behinde/euvi/195/2048/
 
Նյութը բազմիցս քննարկվել է ինտերնետ ֆորումներում, բայց որեւէ պաշտոնական գիտական բացատրություն այս երեւույթների վերաբերյալ առայժմ  չի տրվել:

 

 

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ