Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

էստոնիայում գտել են ՉԹՕ-ի վթարի ենթադրյալ վայրը

Էստոնիայի Մերիվյալ բնակավայրի մասին զանազան լուրեր ու լեգենդներ են պտտվում: Ժամանակին տեղաբնակներից մեկը, սեփական հողատարածքում աշխատելիս, հայտնաբերել էր մի անբացատրելի օբյկետ: Ոչ սովորական հատկություններով օբյեկտը գտնվում էր գետնի տակ` 7-8 մետր խորությամբ: Ոչ մի գիտական հանձնախումբ չկարողացավ այն ուսումնասիրել: Մերիվյալի գաղտնիքը առ այսօր չի բացահայտվել, թեև կան բազմաթիվ հիպոթեզներ և ենթադրություններ: Ռուսական «Էմ Կա» լրատվական ընկերության լրագրողը եղավ Էստոնիայի մայրաքաղաքում և փորձեց անցկացնել իր սեփական հետաքննությունը:

ՎԹԱՐԻ ՎԱՅՐԸ


Լրագրողը պատմում է, որ այսօր Տալլինի այդ շրջանը հեղինակավոր է համարվում: Այստեղ հարուստ էստոնացիները մեծ և գեղեցիկ տներ են կառուցել: Շենքերի բակերում կանգնած են շքեղ մեքենաներ, իսկ շենքերից կախված է էստոնական եռագույնը (այսպես է սկսում նա իր պատմությունը, բայց մենք չգիտենք այդ վայրի զարգացումն ու առաջընթացը կապ ունի± թռչող ափսեի հետ, թե ոչ): Երկար փնտրտուքից հետո նա վերջապես գտնում է այն տունը, որի բակում ժամանակին հայտանաբերել էին անբացատրելի օբյեկտը: Ցավոք, տան հին բնակիչներից մարդ չէր մնացել, ասում են, որ տան բնակիչները շատ երիտասարդ են մահացել, կարծում են` պատճառ այն է, որ նրանք փորձել են բացահայտել անհասկանալի օբյեկտի գաղտնիքը, իսկ տան նոր տերերը թեև գիտեն, որ իրենց տան տարածքում ինչ-որ մի բան կա, բայց ոչինչ պատմել չեն ուզում ու փորձում են մոռանալ այդ մասին: Այնուամենայնիվ գտնվում է մեկը` տան հարևանությամբ ապրող մի ծեր էստոնուհի, որն ուզում է մի բան պատմել: Ըստ նրա պատմածի` այդ անբացատրելի օբյեկտի մի մասն էլ իր հողամասում է գտնվում, երբ մոտենում է հողակտորի այդ հատվածին, ուժեղ գլխացավ է սկսվում, իսկ գիշերները երբեմն ահավոր վախի զգացում է համակում իրեն: Նա հավելում է, որ կատուները շատ են սիրում այդ հատվածը, հավաքվում են այդտեղ, իսկ շներն` ընդհակառակը, երբեք չեն երևում այդ հատվածում: Էստոնուհին ավելացնում է նաև, որ ձմռանը ձյունն այդ հատվածում չի սառչում ու չի նստում գետնին, իսկ գարնանը, երբ դեռ ցուրտ է, այդ տարածքն արդեն խոտով է ծածկվում: Ականատեսը վերջում հավելում է, որ իրենց փողոցով տաք խողովակ չի անցնում, և իր պատմածը տաք խողովակի հետ կապ չունի:

ԱՅԼՄՈԼՈՐՈԿԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ` ՄՈՒՐՃՈՎ

Ինչպես է սկսվում բուն պատմությունը. Ամեն ինչ սկսվում է նրանից, որ այդ հողատարածքի սեփականատերը` Միտտը, ուզում է ջրհոր փորել և նրա մուրճը հարվածում է մի ինչ-որ մետաղի, նա փորձում է շրջանցել մետաղն ու շարունակել իր աշխատանքը, բայց պարզվում է, որ մետաղական օբյեկտը բավականին մեծ է և շրջանցելն էլ անհնար է: Յուրաքանչյուր հարվածից տղամարդն ավելի ու ավելի է վատանում, այնուամենայնիվ, նա շարունակում է փորել փոսը` հաշվի չառնելով տարօրինակ խցանումը: Ի զարմանս Միտտի` փոսն ինքն իրեն մեծանում է ու լցվում ջրով: Թվում է` այդ ամենը պետք է ուրախացներ Միտտին, որովհետև դեռ գործը չսկսած` ջուր ունեցավ, բայց` ոչ, Միտտը չհասցրեց ուրախանալ, նա թուլացավ ու շանթահարվածի նման խելակորույս ցած ընկավ: Իսկ ջուրը պարզվեց, որ խմելի չէ: Այն, թեև մաքուր էր երևում, բայց չէր խմվում: Տղամարդը փոսը նորից լցրեց հողով ու կարողացավ մի կտոր վերցնել այդ մետաղից: Գուցե պատմությունն այդպես էլ ավարտվեր, եթե չունենար շարունակություն. խախտվեց Միտտի ընտանիքի անդորրը. գիշերը թխկոց էր լսվում, իրերը ցած էին ընկնում, կոտրվում, պարզապես այդ տանն այլևս ապրելն անհնար էր:
Սեփականատերը փորձեց կանչել մարդկանց, որպեսզի օգնեն ելք գտնել տվյալ իրավիճակից: Իհարկե, սովորական մարդիկ ոչնչով չկարողացան օգնել Միտտին:
Տարօրինակ մետաղը, որն արտաքնապես փափուկ էր երևում, բայց իրականում շատ կոշտ էր, հայտնվեց ֆիզիկայի ինստիտուտում և, ի զարմանս բոլորի, Մենդելեևի աղյուսակի 40 տարրերից և ոչ մեկը այդ մետաղին չհամապատասխանեց: Գիտնականները հավաստեցին, որ ժամանակակից մեթոդներով այդ մետաղական խառնուրդն անհնար է ստանալ:

Ջրհորի տակ` անդունդ…

Մենք հանդիպեցինք Էստոնիայի հայտնի ուֆոլոգ Իգոր Վոլկի հետ: Նա ասաց, որ մետաղի կտորներից ուղարկվել է Մոսկվա` հետազոտման համար, որից հետո հրահանգ է ստացվել, որ ոչ մի բանի ձեռք չտան, որովհետև Տալլին է գալու գիտնականների մեծ հանձնախումբ:
Վոլկն աշխատել էր հենց այդ հանձնախմբի հետ:


Տարածքը փակել էին և սկսել փորել, սկզբում իսկապես 7-8 մետրում գտել էին տարօրիանակ մետաղական աղյուս, բայց դրանից հետո տեխնիկան այլևս չէր աշխատել, տանը սկսել էին լսվել տարօրինակ ձայներ, իսկ գիշերները փոսից կանաչ լույս էր «հոսել»: Հետազոտողներից մեկը որոշել էր մտնել փոսը, նրան պարանով իջեցրել էին, բայց շատ հանկարծակի նրա մարմինը թափահարվել ու կախ էր ընկել, մեծ դժվարությամբ նրան մի կերպ կարողացել էին փոսից հանել, տուժածն ահավոր վիճակում էր, թեև ոչ մի քերծվածք չուներ, բայց կարծես մի բանից վախեցել էր: Նա, թեև երկար պառկեց հիվանդանոցում, բայց բժիշկներն այդպես էլ չկարողացան նրան ախտորոշել: Հիվանդն այդպես էլ չկազդուրվեց, ասենք նաև, որ նա ոչինչ էլ չէր հիշում կատարվածի մասին:
Բայց ամենանահասկանալին տեղի էր ունեցել ավելի ուշ:
Հերթական անգամ որոշել էին իջնել փոսը: Կամավորներն արդեն քիչ էին, բայց գտնվել էր մեկը , նրան հենց իջեցրել էին փոսը` կանաչավուն եռանկյունաձև ինչ-որ բան հարվածել էր` թողնելով նրա կրծքավանդակին այրվածքի հետք: Դրանից հետո որոշվել էին դադարեցնել ուսումնասիրությունները, հանկարծ անսպասելի փոսը լցվել էր ջրով, որը շատացել էր ու շատացել և ոչ մի ջրապոմպ չէր կարողացել աշխատել այդ ջրափոսում: Որոշվել էր հետաձգել աշխատանքները: Մեկ տարի անց, երբ նորից սկսել էին հետազոտական աշխատանքները, օբյեկտն արդեն անհետացել էր, կարծես ոչինչ էլ չէր եղել այդտեղ: Կարծիք կա, որ անհասկանալի օբյեկտն այնքան «խելացի» էր ու հզոր, որ կերպափոխվեց ու ոչ մեկին թույլ չտվեց ուսումնասիրություն կատարել: Կարծում են, որ օբյեկտը կամ ինքնակառավարվում էր կամ էլ դրսից էր կառավարվում: Նա չէր անհետացել, այլ մի բանից վերածվել էր մեկ այլ բանի:


Այլմոլորակայինի գերեզմանը


90-ականների սկզբին Մոսկվայից Տալլին է հրավիրվում հայտնի պարահոգեբան (անունը չի նշվում), որպեսզի ուսումնասիրի տարօրինակ վայրը: Պարահոգեբանը Տալլին մտնելուց կես ժամ հետո արդեն Միտտի հողակտորի մոտ էր: Նա ուսումնասիրեց տարածքը, շրջանակով ինչ_որ բան չափեց և ասաց, որ օբյեկտն իր տեղում է և դեռ երկրորդն էլ կա` մի քիչ ավելի փոքր: Ամենազարմանալին այն էր, որ, ըստ այդ մասնագետի, փոքր օբյեկտում մարմին կար:

Փարոս թռչող ափսեների համար

Տարօրինակ օբյեկտը չի սիրում, որ խանգարում են իր հանգիստը, նա «պատժում է» բոլորին: Հանձնախմբից էլի մարդիկ զոհվեցին:
Գաղտնիք մնաց, թե ինչպես երկու տարվա ընթացքում անհետացան Միտտի հանած մետաղի կտորները:
Վերջում մի տարօրինակ բան ևս տեղի ունեցավ, Միտտի տան շրջակա տարածքում օդից կախվեց մի տարօրինակ տեսքով և կարմիր գույնով ՉԹՕ: Մասնագետները կարծում էին, որ Միրավյալում կա վթարի ենթարկված ՉԹՕ, որի կողքն ընկած խցիկում այլմոլորակայինի մարմին կա: Վոլկը եզրակացրեց, որ օդից կախվածը ոչ էլ ՉԹՕ է, այլ մի յուրօրինակ փարոս այլմոլորակայինների համար, ինչպես որ լուսակիրները երթևեկողների համար:
Ըստ էության գիտնականներն ու հետազոտողներն ինչքան շատ բան գիտեն, այնքան հասկանում են, որ ոչինչ էլ չգիտեն: Մոտ ապագայում հույս չկա, որ կարող են բացահայտել նման գաղտնիքները, ժամանակակից մարդն առայժմ անկարող է բոլոր այդ հարցերի պատասխանները տալ:
http://planeta.moy.su/

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՍԱՐԵՐՈՒՄ

Դա տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 30-ին` մոտավորապես ժամը 21:30: Հին Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցներից (Սերգեևա - Ցենսկովա) մեկի բնակիչ Վիկտորը նկատում է, որ երկնքով դեպի հարավ է սլանում անհասկանալի լուսավոր և սպիտակավարդագույն օբյեկտ, որն անհետանում է Չատր-Դաղ և Դեմերջի լեռների արանքում: Սկզբում ականատեսին թվում է, թե արևն է մայր մտնում, բայց հետո հասկանում է, որ իսկական արևը վաղուց է մայր մտել:
Նույն տարօրինակ երևույթը տեղի է ունենում նաև հարավում: Երկնքում երևում է ոչ սովորական և կլոր ամպ, որից 6 սպիտակավարդագույն և վերջնամասերը կորացած ցոլքեր տարածվում են տարբեր ուղղություններով, այն ստորջրյա փշե ականի տեսք ուներ, տարօրինակ ամպը հորիզոնից 20-30 աստիճան վերև է գտնվում:
Ականատեսը մինչ փորձում է լուսանկարել, ցոլքերն անհետանում են: Այդ ամենը տեղի է ունենում 2-3 րոպեում: Երկնային պատկերը լազերային շոու է հիշեցնում, բայց, իհարկե, դա շոու չէր և ոչ էլ լազերային ինչ – որ մի այլ բան: Լազերային շոուի ժամանակ ցոլքերը շատ արագ սքանավորվում են, իսկ այս պարագայում ցոլքերն անշարժ էին, իսկ լուսե հուրը շատ տարօրինակ էր, այն ինչ – որ գլխարկի տեսք ուներ և շատ էր նման երեխաների նկարած արևին, կարծես ձեռքով նկարած լիներ:
Տեսիլքը շատ արագ անհետանում է և երկինքը պատվում է ամպերով:
Դրանից հետո մի քանի օր քաղաքում անհասկանալի պատճառներով չէին աշխատում մեքենաների շարժիչներն ու մարտկոցները:

 

Այլմոլորակայինների նավն անցել է Արմյանսկ քաղաքի վրայով

 

2008 թվականի հոկտեմբերի 30-ին` չորեքշաբթի օրը, Ղրիմի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Արմյանսկ քաղաքի բնակիչ Միխայիլ Գրիգորևիչ Դոլմատովը ժամը 18:25-ին, տունդարձի ճանապարհին` ժելեզնոդորոժնայա փողոցում հանկարծ նկատում է, որ կռունկները ծղրտում են: Նայում է երկինքն աստղազարդ է և անկյունում` մոտավորապես հորիզոնից 45-50 աստիճանի վրա, շատ արագ ինչ-որ անհասկանալի կրակներ են սլանում:

Նրան թվում է, թե դրանք Ан-2-ի նման թռչող սարքեր են…

Փողոցը թույլ էր լուսավորված և ոչ մի ձայն չկար, եթե ինքնաթիռ լիներ` որևէ ձայն կլսվեր: Օբյեկտը շարժվում էր արևելքից արևմուտք, և Դոլմատովին թվում էր, թե դա իրեն շատ մոտ է: Օբյեկտի լույսերը սպիտակ էին ու աստղերի նման վառ. դրանք այնքան ուժեղ էին, որ նույնիսկ ստվերում էին աստղերի լույսը: Երբ օբյեկտը հեռացավ, աստղերը նորից փայլեցին իրենց լույսով: Օբյեկտի իսկական պատկերը դժվար էր նկարագրել, այն կլոր էր, թե` եռանկյունի. դժվար էր ասել: Եթե դրանք տուրբոռեակտիվներ լինեին, ապա անպայման որևէ ձայն կլսվեր, իսկ դա բոլորովին անաղմուկ թռիչք էր: Եվ ամենակարևորը` օբյեկտի հիմնական լույսի հետևից երևում էր ինչ-որ անհասկանալի փայլուն, փետրանման, հետզհետե լայնացող և անհետացող լույսի շիթ: Այն ոչ մի երկրային տեխնիկա չէր հիշեցնում: Մոտավորապես րոպե ու կեսից անհասկանալի օբյեկտը միանգամից անհետացավ, կարծես լամպի լույսը հանկարծակի մարեցին:
Դա պարզապես մի գայթակղիչ ու անհասկանալի տեսարան էր: Ամեն ինչ վերջացել էր, իսկ կռունկները դեռ ծղրտում էին, նրանք չէին հանգստանում:

Համացանցից թարգմանեց Մ. Ալեքսանյանը

http://planeta.moy.su/blog/krymskie_kh_fajly/2014-03-31-81610#ixzz32KZcbIdZվվվ

ՉԹՕ – ների թռիչքները Սիմֆերոպոլի վրա

2008 թվականի հոկտեմբերի 12 -ին Ղրիմի բնակիչներ Վիկտորը, նրա կինը` Ելենան և ընտանիքի բարեկամ Վլադիմիր Պետրովիչ Բոյկան զբոսնում էին Սիմֆերոպոլի անտառի ջրամբարի մոտ: Մոտավորապես ժամը 14-ն էր, երբ նստեցին, Վիկտորն սկսեց լուսանկարչական ապարատով նկարներ անել. երկինքը մաքուր էր, արևոտ, միայն մի փոքր ամպի ծվեններ կային: Հանկարծ նա ճակատի հատվածում ճնշում զգաց և նույն պահին էլ աչքին զարնեց կապույտ երկնքում թռչող մի կլոր օբյեկտ: Արևի ուժեղ ճառագայթներն անդրադարձան, թե  ինչ, բայց օբյեկտը կիսաթափանց երևաց, այն հորիզոնից 35-40 աստիճան բարձր էր, արագ սլանում էր Ստրոգանովկա և Դենիսովկա գյուղերին մոտ և կարծես մոտեցավ Չաթր-Դաղ լեռանը, որն հավանաբար ՉԹՕ-ների ստորգետնյա բազան էր: Օբյեկտը թռչում էր անաղմուկ և ուղևոր փոխադրող սովորական ինքնաթիռից արագ, առանց հետքի,որը սովորաբար երևում է թռչող ինքնաթիռի հետևից: Վիկտորը 5-6 անգամ փորձեց նկարել, բայց ոչ մի կադր, ոչինչ չստացվեց: Կարծես հատուկ ձևով խափանվել էր լուսանկարչական սարքը:

 

Մեկ այլ դեպք ևս նույն տարածքում.


2008 թվականի օգոստոսի 13-ին Բելոգորսկ փողոցի բնակիչ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Բելոզարովը, որը Ղրիմի տարածաշրջանում հայտնի է որպես ՉԹՕ-ների հետազոտող, զբոսնում էր շան հետ, և հանկարծ փողոցում կանգնած տղաները սկսեցին կանչել .«Քեռի~ Վովա, քեռի~ Վովա»: Եվ ինչ` հորիզոնից 15-20 աստիճան վերև` հարավից դեպի արևմուտք էր սլանում մի շատ լուսավոր կետ և ամենազարմանալին այն էր, որ օբյեկտը 1,5-2 վայրկյանում 45 աստիճանով հատեց երկնակամարն ու անհետացավ: Օբյեկտը սլացավ սարսափելի արագ ու միանգամայն անաղմուկ, այն կարծես արագընթաց ռեակտիվ լիներ մոտավորապես Су-24-ի նման, որոնց բազան Սիմֆերոպոլի հարևանությամբ էր: Բայց անհասկանալի օբյեկտը ռեակտիվից շատ ավելի արագընթաց էր:
Բակի տղաներին թվաց, թե դա սպիտակ թևերով թռչուն է, բայց այն թռչուն չէր կարող լինել, որովհետև թռչունները իրենց հետևից հետք չեն թողնում, իսկ անհասկանալի օբյեկտն իր հետևից հետք էր թողնում:

Նույն Բելոզարովը նկատել էր Մեծ Արջի համաստեղության մեջտեղից թռչող մի տարօրինակ ու շատ պայծառ աստղ, որը շատ արագ էլ հանգել էր: Նա կասկածում էր, որ իր նկատածը տիեզերք թռչող հրթիռ է եղել, նա փորձեց պարզել իր կասկածները փարատելու համար և համացանցի «Օրբիտրոն» ծրագրով ստուգում կատարեց ու պարզվեց, որ օրվա այդ պահին այդ ուղղությամբ ոչ մի միջազգային թռիչք չէր կատարվել դեպի Տիեզերք:
Դարձյալ նույն Չատր-Դաղի մոտ նկատվել էին անհասկանալի օբյեկտներ, որոնք շատ լուսավոր և արագընթաց էին ու թռչում էին հարավից արևմուտք կամ հյուսիս արևմուտք, այդ ուժեղ լուսավորված օբյեկտները չէին կարող «Իրիդիում»-ի նման հրթիռներ լինել:
Պետք է հավելել, որ նման զուգադիպություն էր կատարվել նաև ամպամած եղանակին, երբ ո’չ աստղերը և ո’չ էլ հրթիռները չէին կարող երևալ, բայց վերը նշված օբյեկտների լույսը լավ նկատելի էր եղել:

 

Ի՞նչ էր երեկ երկնքում, և որտե՞ղ էր դա. քվազիգիտական հաշվարկ

Երեկ` 20.05.2014թ., ժամը 21:10-ին, բազմաթիվ երևանցիներ ականատես եղան մի հետաքրքիր տեսարանի: Արագ զարգացան տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ, և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք:

Փորձենք նախ պարզել, թե դա իրականում որտեղ էր, ինչ բարձրության վրա էր, ապա հասկանալ, թե ինչ էր:

Վայրը

Աջափնյակից, Արաբկիրից, Կենտրոնից, Նորք-Մարաշից ու Քանաքեռից երևույթը տեսած ականատեսների կողմից կատարված ֆոտո և վիդեո նկարահանումները և վերջիններիս պատմածները վկայում են այն մասին, որ երևույթը տեղի է ունեցել Դավթաշենից դեպի հյուսիս ուղության վրա:

Առավել հեռու գտնվող (Կենտրոն և Նորք-Մարաշ) ականատեսները հիմնականում ասում են, որ երևույթը տեսել են հորիզոնի նկատմամբ մոտ 25 աստիճան անկյան տակ, իսկ առավել մոտիկները (Աջափնյակ և Քանաքեռ)` 30-35 աստիճան անկյան տակ:

Եռանկյունաչափական հաշվարկը ցույց է տալիս, որ այդ դեպքում մեր տեսածը եղել է Դավթաշենից մոտ 8-9 կմ դեպի հյուսիս և մակերևույթից միջև 8-10 կմ բարձրության վրա:

Թռիչքի բարձրության այս վարկածը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Երևանում մայրամուտից հետո անցել էր ընդհամենը 45 րոպե և մթնոլորտի ավելի բարձր շերտերը դեռ լուսավորված էին արեգակի ցրված լույսով:

Իսկ խնդրո առարկա օբյեկտի վառվելուց հետո բարձրացած ծուխը իր լուսավորվածությամբ շատ թույլ էր տարբերվում ամպերի լուսավորությունից (որոնք, իմիջայլոց, ավելի ցածր էին):

Բացի այդ, իր թռիչքի վերջում օբյեկտը պայթում է, որից տարածվում է ձայնային ալիք, որի արագությունը հայտնի է` մոտ 300 մետր/վ:

Նաև այդ ալիքի չափսերն ու տարածման տեսանյութերում երևացող արագությունը վկայում են, որ հեռավորության մասին մեր վարկածը բավականին մոտիկ է իրականությանը:

Չափը և արագությունը

Թեև ինքը՝ թռչող և վառվող մարմինը եղել է փոքր, սակայն նրա թողած ամպը բավականին մեծ է եղել: Սակայն, նման եռանկյունիների մեթոդով կարելի է ասել, որ դրա այրումից մնացած ամպը վերջում հասնում է մոտ 2 կիլոմետրի:

Մի քիչ ավելի դժվար է օբյեկտի արագությունը որոշելը: Սակայն եթե համեմատենք դրա արագությունը ձայնի (պայթյունի տարածման) արագության հետ, ապա կարելի է ասել, որ թռիչքի վերջում մեր անհայտ թռչող մարմինն ուներ 400-600 կմ/ժ արագություն:

Վարկածները

Տեսարանը բավականին նման է բալիստիկ հրթիռի աստիճաններից մեկի վառվելուն, սակայն ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան այդ շրջանում Հայաստանի զինված ուժերը հռթիռների կիրառմամբ զորավարժություններ չեն արել, և խնդրո առառկա երևույթից տեղյակ չեն, ինչը միանգամից դուրս թողեց երևույթի ռազմական ծագման վարկածը (նկատենք նաև, որ մեր օբյեկտի արագությունը շատ փոքր էր բալիստիկ հրթիռների համար):

Եթե հավելենք, որ արհեստական արբանյակներ ունեցող պետություններից և որևէ մեկը չի հայտարարել, որ իր արբանյակը ընկել է, կարելի է նաև բացառել  այդ վարկածը:

Այսպիսով թողնելով այլմոլորակայինների վարկածը գիտաֆանտաստիկայի սիրահարներին՝ քննարկենք ընկնող մետեորիտի վարկածը:

Երկիր մոլորակի վրա օրական միջինում ընկնում է 5 տոննա գումարային զանգված ունեցող մետեորիտներ: Սովորաբար, մետեորիտները փոքր են լինում և այրվում եմ մթնոլորտի ավելի բարձր շերտերում (30-50 կմ), սակայն, կախված չափից, արագությունից և բաղկացուցիչ նյութերից, դրանք կարող են այրվել ավելի ուշ  կամ  անգամ հասնել երկրի մակերևույթին:

Մեր դեպքում ենթադրվում է, որ գործ ունենք բավականին կամաց թռչող մետեորիտի հետ, որի սկզբնական արագությունը մթնոլորտ մտնելուց եղել է 10-15 կմ/վ:

Հավանաբար, դրա չափը չէր գերազանցում մի քանի դեցիմետրը, քանի որ հակառակ դեպքում այն 20 վարկյանում չէր այրվի: Ըստ ամենայնի, այն սկսել է մեծ ծուխով այրվել միայն մթնոլորտի առավել խիտ շերտերում, ինչի շնորհիվ մենք չենք տեսել դրա այրման սկիզբը:

Այսինքն, հասնելով որոշակի վայրի, մետեորի շփումը մթնոլորտի հետ որակապես փոխվեց և վերածվեց ակտիվ այրման, ինչը և մենք տեսնում էինք մոտ 20 վարկյան:

 

 

 

Հ.Գ. Այստեղ հարկ է հաշվի առնել, որ հաշվարկները կատարվել են ականատես քաղաքացիների բավականին տարամիտող վկայությունների շուրջ և չեն կարող ունենալ գիտական ճշտություն: Բացի այդ, հարկ է նկատել, որ բավականին եզակի է լինում, որ մետեորիտն այդքան կամաց վառվի տրոպոսֆերայում, սակայն չերևա դրա հետքը ստատոսֆերայում: Ուստի չի կարելի բացառել, որ օբյեկտն իրականում ռուսական բալիստիկ հրթիռի մաս է… Սակայն այս դեպքում ծագում է բնական հարց` ի՞նչ էր անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում և ինչու՞ մեր ՊՆ-ն դրանից տեղյակ չէ:

 

Դանիել Իոաննիսյան

hetq.am

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ