Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

Կարմիր մոլորակ

Թոշակի անցած ծովային հետևակայինը կատարել է մի սենսացիոն հայտարարություն: Նա ասել է, թե վերջին 17 տարվա ընթացքում ծառայել է Մարսում: Նախկին զինվորականի խոսքով, որը ներկայանում է որպես կապիտան Քեյ, իր պարտականությունն է եղել մարդկանց արտամոլորակային ռազմակայանները տեղի անբարյացակամ բնակչությունից պաշտպանելը. տեղեկացնում է Mirror-ը: Կապիտան Քեյը պատմել է, որ ինքը եղել է գաղտնի տիեզերական զինուժի հրամանատարներից մեկը, որը պատկանել է «Երկրագնդի պաշտպանության ծառայություն» (Earth Defense Force) բազմազգ կազմակերպությանը: Մարսում անցկացրած 17 տարվա ընթացքում տղամարդն աշխատել է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի քաղաքացիների հետ: Կապիտան Քեյի հիմնական առաքելությունն էր՝ պաշտպանել Կարմիր մոլորակի վրա մարդկանց կառուցած 5 հետազոտական կայանները Մարսի ագրեսիվ տեղաբնակներից: Երեք տարուց ավել մի քանի երկրի իշխանություններ նախապատրաստել են կապիտան Քեյին այդ դժվարին` արտամոլորակային ծառայությանը: Այդ ընթացքում նա սովորել է կառավարել 3 տեսակի տիեզերական կործանիչ և նույնքան ռմբակոծիչ, որոնք հատուկ պատրաստված են եղել անօդ տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար: Ուսուցումն իրականացվել է լուսնային գաղտնի կայանում, որն այսպես է կոչվել` Lunar Operations Command: Կապիտան Քեյը չի պատմել, թե քանի զինակից է ունեցել: «Մարսյան զորքերում 20 տարվա ծառայությունից ես սարսափելի հոգնել էի»,-խոստովանել է տղամարդը: Հրամանատարությունն ըմբռնումով է մոտեցել հրաժարականի մասին զինվորականի խնդրանքին և նրան հանդիսավոր պայմաններում հրաժեշտ տվել: Ինչպես պատմել է ամերիկացին, արարողությանը ներկա են եղել շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Կապիտան Քեյի պատմությունը, մեղմ ասած, տարօրինակ է հնչում, սակայն նա միակը չէ, ով պնդում է, որ Մարսում գաղտնի ռազմակայաններ կան: UFO TV հեռուստաալիքն այդ մասին կեսժամանոց ֆիլմ է նկարահանել:
http://armlur.am/189508/

Փրեյզերի գոտու առեղծվածը .

 

 

Աշխարհում կան վայրեր, ուր բնության ոչ բոլոր օրենքներն են լիարժեք գործում: Այդպիսի վայրերը հայտնի են «անոմալ գոտիներ» անունով:
Մեզ ծանոթ ամենահայտնի անոմալ գոտին, որի մասին, հավանաբար բոլորը գիտեն, այսպես կոչված Բերմունդյան Եռանկյունին է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Ֆլորիդա թերակղզու, Բերմունդյան և Պուերտո-Ռիկո կղզիների միջև, որտեղ էլ խորհրդավոր կերպով անհետանում են նավերն ու ինքնաթիռները:
Ոչ պակաս հետաքրքիր է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Կրուս քաղաքի մոտակայքում գտնվող Փրեյզերի գոտին: Որպես անոմալ գոտի այն բացահայտվել է 1940 թվականին Ջորջ Փրեյզեի կողմից, ում ազգանունով էլ հայտնի է դարձել աշխարհին:
Այսօր, բլրի լանջին գտնվող այդ փոքր բացատը, որը շրջապատված է Էվկալիպտի ծառերով, դարձել է հետաքրքրասեր զբոսաշրջիկների «ուխտատեղի»:

Կողմնացույցն այդ գոտում իրեն շատ տարօրինակ է պահում. գետնից մեկ մետր բարձրության վրա շատ հստակ է աշխատում, բայց բավական է այն մի փոքր իջեցնել, և սլաքը փոխում է իր ուղղությունը 180 աստիճանով:
Եթե փորձենք ծանր մետաղե գունդը գլորել այդ գոտում տեղադրված թեք հարթակի վրա, ապա այն սովորականի պես չի գլորվի ներքև, այլ, դեռ չանցած ճանապարհի կեսը, կանգ կառնի և կսկսի ետ գլորվել, նույնը կատարվում է նաև ոչ մետաղական առարկաների հետ: Փաստորեն գրավիտացիայի`երկրի ձգողականության օրենքն այստեղ լիովին չի գործում:
Անոմալ գոտու մուտքի մոտ գտնվում է մի բետոնե հարթակ, որի մի ծայրը անոմալ գոտուց դուրս է, իսկ մյուսը` հանելուկային ուժի գոտում: Ձեռքի տակ եղած հարթաչափով կարելի է լիովին համոզվել, որ հարթակն ամբողջությամբ հորիզոնական է: Սակայն, եթե հարթակի հակադիր կողմերում կանգնեն նույն հասակի երկու մարդ` անոմալ գոտում գտնվող անձը ավելի ցածրահասակ կերևա, քան մյուս կողմում կանգնածը: Նույն անձինք, եթե իրենց տեղերը փոխեն, այս անգամ էլ «ցածրահասակն», ավելի բաձրահասակ կերևա:
Այս և այդ գոտու այլ առեղծվածներն ավելի առարկայական պատկերացնելու համար կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութը:

 

 

 

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ