Տեսանյութեր2

Լուրեր Նոյյան տապանից

Error
  • Error loading feed data

«Հաղթանակ» կամրջի առեղծվածը

 

Նախաքաղաքակրթության գոյության ապացույցներից մեկը
գտնվում է Երեւանում

 

Երևանում  մոտ 70 տարի առաջ հայ շինարարներն, իրենց ստանձնված աշխատանքը կատարելիս, շատ պատահական մեծ բացահայտում են կատարել. նրանք գտել են մի սյուն, որն իր իսկ գոյությամբ փաստում է նախապատմական ժամանակներում երկրագնդի վրա չափազանց զարգացած քաղաքակրթության մասին, որը մասնագետները պայմանականորեն անվանում են «Նախաքաղաքակրթություն»:
Բայց մինչ օրս ո’չ Հայաստանի և ո’չ էլ աշխարհի որևէ գիտնական կամ հետազոտող լուրջ մոտեցում չի ցուցաբերում, չի բարձրաձայնում այդ մասին: Սյունը հայտնաբերվել է 1943 թվականին` պատերազմի տարիներին: Եվ միայն 2005 թվականին հայտնաբերողի որդին` Հրազդան քաղաքի բնակիչ Արամայիս Գարեգինյանը, կատարելով մահացած հոր վերջին կամքը, հրապարակել է այդ փաստը:


Արամայիս Գարեգինյանը պատմում է, թե ինչպես Երեւանի «Հաղթանակ» կամրջի շինարարները  Հրազդան գետի հունի մեջ կամրջի հենասյան հիմքը փորելու ժամանակ, երբ արդեն հասել էին նախանշված խորությանը, անսպասելիորեն հայտնաբերել են անհասկանալի մի բան: Պատմողի հայրը` ռազմական ինժեներ Հրանտ Գարեգինյանը, եղել է այդ շինարարական խմբի ավագը։ Կամրջի հենասյան հիմքի փորելն ավարտելուց հետո Հրանտ Գարեգինյանը կատարել է վերջին չափումները, որպեսզի բանվորներին հրահանգ տա հորատանցքը բետոնով լցնել: Բայց հանկարծ բանվորներից մեկը մոտենում է Գարեգինյանին ու տեղեկացնում, որ ինչ-որ տարօրինակ բան են գտել։ Եվ ինչ էին գտել… Գտածոն մշակված մետաղե սյան վերնամաս էր` 25 սմ տրամագծով, կոնաձեւ գլխով եւ շրջանաձեւ փոսորակով։ Առաջին հայացքից ներկաների մոտ կասկած անգամ չի հարուցում, որ դա արհեստական պատրաստված առարկա է, քանի որ, եթե այն իրոք մետաղ լիներ, ապա ժանգոտված կլիներ, որովհետև այն գտնվում էր խոնավ գրունտի մեջ`գուցեեւ հազարավոր տարիներ: Դրանից բացի մետաղն այնքան ամուր էր, որ ոչ մի գործիքով հնարավոր չէր այն անգամ քերծել: Բայց ներկաների զարմանքը կրկնապատկվում է, երբ շինարարների ծանր մուրճերն անծանոթ մետաղին հարվածելիս հետ են շպրտվում ռետինե գնդակների պես, մինչդեռ անգամ ամենաամուր պողպատի վրա մետաղյա մուրճն անպայման հետք է թողնում: Մետաղ կտրելու համար նախատեսված բոլոր գործիքներն անկարող են գտնվում նույնիսկ հետք թողնել զարմանալի գտածոյի վրա: Հրանտ Գարեգինյանը ցանկանում է ավելի խորացնել փոսը` անսովոր սյան էլ ավելի մեծ հատված հողից մաքրելու նպատակով: Գտածոյի մասին նա զեկուցում է ղեկավարությանը, խնդրելով ժամանակ տալ, փոսն ավելի խորացնելու համար: Ստանալով ղեկավարության թույլտվությունը`շինարարները փորձում են այնքան փորել, որ գտածոն կարողանան դուրս քաշել. Բայց ամեն ճիգ ու ջանք ապարդյուն է անցնում, սյունն անհնար է լինում նույնիսկ շարժել:
Շինարարները, լինելով գործից գիտակ մարդիկ, հանգում են այն եզրակացության, որ սյունը շատ ավելի խորն է և ինչ-որ մի օբյեկտի մաս է կազմում, իսկ մետաղը պատրաստված է շատ բարձր տեխնոլոգիաներով:
Գարեգինյանը կանգնեցնում է շինարարական աշխատանքները եւ խնդրում ղեկավարությանը կապվել Գիտությունների Ակադեմիայի հետ, սակայն, մինչ գիտնականները տեղ կհասնեին, ղեկավարությունից անսպասելի հրաման են ստացվում նույն օրն իսկ վերսկսել եւ ավարտել շինարարական աշխատանքները: Ղեկավարությունը որոշում է փոսը լցնել բետոնով, իսկ հետո գտածոյի մասին հայտնել ուր որ պետք է: Բայց Գարեգինյանը հասկանում է, որ դա անելն անհնար է, քանի որ այն ժամանակ այդ միջադեպը հրապարակելը երկակի վտանգ էր ներկայացնում. մի կողմից կարող էին մեղադրել շինարարության ղեկավարությանը գտածոն բետոնով լցնելու համար, իսկ մյուս կողմից կարող էին մեղադրել շինարարության գրաֆիկը ետ գցելու համար: Չմոռանանք, որ դեպքը պատերազմի ժամանակ էր, իսկ այդ օրերին հրամանի չկատարումը կամ անգամ ուշացումը սպառնում էր զինվորական տրիբունալով: Հետպատերազմյան շրջանում եւս գտածոյի մասին պատմելը վտանգավոր էր, որովհետեւ կարող էին մեղադրել գաղտնիքը հրապարակելու համար, եւ այդ պատճառով միջադեպի բոլոր վկաները լռում էին:

Եվ միայն հոր մահից հետո նրա որդին այդ միջադեպի մասին տեղեկացրեց հանրությանը՝ «ԱԼՄ» հեռուստաընկերության միջոցով։ Այս պատմության հեռարձակումից հետո, իհարկե գտնվեցին էնտուզիաստներ, ովքեր սենսացիոն հայտնագործության համար պատրաստ եին բացել կամրջի հենասյուները, ինչը կլիներ շատ վտանգավոր եւ թերեւս ապարդյուն, քանի որ առեղծվածային սյունը գտնելու համար նախ պետք էր հատուկ սարքավորումներով սկանավորել եւ հետազոտել գետի հունը:
Մինչդեռ եթե գա այն օրը, որ մասնագետնրը կարողանան գտնել սյունը, ապա շատ հնարավոր է, որ կատարվի աշխարհի հնագիտական ամենանասենսացիոն հայտնագործություններից մեկը:

Այս եւ այլ նմանատիպ փաստերի մասին կարող եք իմանալ՝ դիտելով «Անհայտ նախաքաղաքակրթություն» ֆիլմը, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հայաստանի ԱԹՄ անդամ Արմեն Պետրոսյանն է:

 

 

 

 

 

Բուրգ` Դվինի մոտակայքում

Նախաքաղաքակրթություն

Լուսանկարներ